Արարատի մարզպետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

Թևոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 9-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա օգնական Քրիստինե Պողոսյանը։
«Մարզպետը կատարում է և կշարունակի կատարել իր պարտականությունները»,– ասաց նա։
Նշենք, որ Թևոնյանը Aysor.am-ին ասել է, որ հրաժարականի դիմումը ներկայացրել է հապճեպ որոշման արդյունքում, սակայն հիմա որոշել է շարունակել աշխատանքը մարզպետի պաշտոնում։
Հիշեցնենք` Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 9-ին։ Այն, սակայն, մինչ օրս չէր ստորագրվել։
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարական է տվել «բանակափոխ եղած» Մասիսի Սայադի պատճառով