Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է. Պեսկովն ասել է` ինչպես է նախագահն անցկացնում իր օրը

Ռուսաստանի նախագահի ինքնամեկուսացումը որևէ կերպ չի ազդում նրա ժամանակացույցի վրա, նա կշարունակի մասնակցել նախատեսված բոլոր աշխատանքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ինքնամեկուսացել է, իրեն հիանալի է զգում: Այս մասին հայտարարել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Պուտինը նախարարների կաբինետին ասել էր, որ ինքնամեկուսացման մեջ է, քանի որ իր շրջապատից մի քանի մարդ, այդ թվում՝ պատվաստվածները, վարակվել են կորոնավիրուսով:
Պեսկովն ընդգծել է, որ ինքնամեկուսացումը ոչ մի կերպ չի ազդում նախագահի աշխատանքային գրաֆիկի վրա:
Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ
«Դուք տեսնում եք, որ նրա աշխատանքային գործունեությունը շարունակվում է: Նա իրեն հիանալի է զգում: Նա բացարձակ առողջ է, շարունակում է աշխատել: Ես այսպես կասեմ` և՛ Պուտինը, և՛ «Սպուտնիկ V»-ն աշխատում են սովորական ռեժիմով: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունն ապացուցված է, դա շատ բարձր է: Նախագահ Պուտինինի արդյունավետությունը նույնիսկ ավելի բարձր է», - ասել է Կրեմլի խոսնակը:
«Ես որոշեցի, որ պետք է կռվել սովորել». Պուտինը պատմել է՝ ինչպես է կոտրվել իր քիթը
Նա հավելել է, որ բժիշկները պարբերաբար կատարում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: