ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Արարատի նախկին փոխմարզպետ Սերգեյ Ատոմյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Մեկ այլ որոշմամբ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Նա փոխարինելու է Արթուր Գոյունյանին, որը ՔԿԾ պետի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի հուլիսին։