ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Օդանավի անսարքության պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ նիստին։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Ինքնաթիռի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Բայց մեկնելու է վաղը», – ասաց Հունանյանը։
Նշենք` Դուշանբեում ՀԱՊԿ նիստին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները։ Բացի այն, որ Հայաստանից նիստին չի մասնակցել Արարատ Միրզոյանը, ներկա չի եղել նաև ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանը։
Արդեն հայտնել էինք, որ ՀԱՊԿ նիստին այսօր ելույթ է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։