Կորոնավիրուսի տարածման պատճառով առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավար ուսուցման

Հայաստանյան որևէ դպրոցում մտահոգիչ ցուցանիշ չի գրանցվել։ Մշտադիտարկումներն ու ստուգումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հիվանդացության մակարդակի ավելացման պատճառով Հայաստանի առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավար ուսուցման։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կորոնավիրուսով վարակվածներից 692–ի վիճակը ծանր է. Անահիտ Ավանեսյանը թվեր է ներկայացրել
«Մենք իրականացնում ենք մոնիթորինգ և եթե զգանք, որ քովիդի հիվանդացության տոկոսը մտահոգիչ է, մինչև անգամ 10 տոկոսը մտահոգիչ է, մենք կձեռնարկենք միջոցառումներ հենց տվյալ դպրոցում` չխաթարելով ողջ հանրապետության կրթական գործընթացը»,– ասաց նախարարը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի 4 սցենարները. ամենալավատեսականից մինչև ամենահոռետեսական
Այս պահին, նրա խոսքով, հայաստանյան որևէ դպրոցում մտահոգիչ ցուցանիշ չի գրանցվել։ Մշտադիտարկումներն ու ստուգումները շարունակվում են։ Բոլոր այն դպրոցները, որոնք չեն պահպանի անվտանգության կանոնները, ստիպված կլինեն անցնել հեռավար ուսուցման։