Հուսով ենք` կհաջողվի պահպանել գազի գինը. "Գազպրոմի" հետ բանակցությունները շարունակվում են

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չցանկացավ բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ «Գազպրոմի» ու ՀՀ իշխանությունների բանակցությունները շարունակվում են։
«Հույս ունեմ, որ որևէ անսպասելի բան տեղի չի ունենա։ Երբ որ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կկիսվենք տեղեկատվությամբ։ Այս տարի հուսով ենք, որ կհաջողվի պահպանել գազի գինը սահմանին»,– ասաց Գրիգորյանը` չցանկանալով այլ մանրամասներ հրապարակել։
Հայաստանում ջուրը կարող է թանկանալ
Մհեր Գրիգորյանը նաև հայտնեց, որ բանակցություններն ընդունում են հիմնականում գազի գնի պահպանման և ոչ ավելացման շուրջ, չնայած, որ "Գազպրոմը" պնդում է, որ 2013թ–ի համաձայնագրով ամրագրված եկամտաբերության չափը իրենց չի բավարարում։
Հիշեցնենք` Եվրոպայում գազի գինը վերջին շրջանում կտրուկ աճում է։ Երեկ` սեպտեմբերի 14-ին, այն հերթական ռեկորդն է սահմանել՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 800 դոլարի:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է "Գազպրոմի" նախագահ Ալեքսեյ Միլլերին