Հուսանք, որ ռուսական կողմի ջանքերով գերիները կվերադառնան. Գրիգորյանը հանդիպել է Պատրուշևին

Նիկոլայ Պատրուշևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի շրջանակում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԽ Facebook-ի էջը։
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևին. Դուշանբե
Նշվում է, որ ՀՀ և ՌԴ քարտուղարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է դեռ մայիսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Օդանավի անսարքության պատճառով Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե
«Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը: Հայաստանի կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը», – ասել է Գրիգորյանը։
ՀԱՊԿ–ի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների խորհուրդների հաջորդ նիստը կկայանա Հայաստանում. Զաս
Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը` ընդգծելով, որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:
Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք։

«Մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունն ամբողջությամբ։ Մենք հույս ունենք, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք», – ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Նիկոլայ Պատրուշևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում կարևորել է Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
Գրիգորյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ ՌԴ և ՀՀ տարբեր պաշտոնյաների հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգային ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին: