«Հայաստան» հիմնադրամի աուդիտի արդյունքներն ամփոփվել են. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ «Հայաստան» հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամում պատերազմի օրերին հավաքագրված գումարների ճակատագրի առնչությամբ կատարված աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել։ ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը, ինչ հայտարարվել է։ Ես համոզված եմ, որ եթե աուդիտն անցկացներ աշխարհի ամենահայտնի աուդիտորական ընկերությունը, չէր կարող որևէ խնդիր առաջանալ, չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հետպատերազմական շրջանում 100 մլրդ դրամի հատկացումներ են արվել պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար` առողջապահական, սոցիալական և այլն։ Փաշինյանը վստահեցրեց` հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, այլ այն նպատակների, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ։
«Հայաստան» հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի. Սարգսյանն առաջարկում է քայլ անել
Հիշեցնենք, որ դեռ 2020-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես անդրադարձել էր այս թեմային և նամակով դիմել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նրա խոսքով` պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի։
Փաշինյանն առաջարկեց տող առ տող ներկայացնել` որքան գումար է ծախսվել "Հայաստան" հիմնադրամից