Ղրիմում պեղումների ժամանակ մ.թ. III դարի հազվագյուտ զարդեր են հայտնաբերել

Հնագետները դրանք գտել են մ.թ. III դարում Ղրիմի տարածքում ապրող միջնադարյան ալանների նախնիների դամբարաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հին զարդերի հազվագյուտ հավաքածու են հայտնաբերել Սիմֆերոպոլի մերձակայքում իրականացվող պեղումների ժամանակ։ Տեղեկությունը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Ղրիմի դաշնային համալսարանի հին աշխարհի և միջին դարերի պատմության ամբիոնի պրոֆեսոր, արշավախմբի ղեկավար Իգոր Խրապունովը։
Պեղումներն իրականացվել են Սիմֆերոպոլի մերձակայքում գտնվող Օպուշկայի հին գերեզմանոցում։
«Ուզում ենք միջնաբերդի մուտքը բացահայտել». Տավուշ ամրոցի տարածքի պեղումները վերսկսվել են
"Հնագետները իրենց պահպանվածությամբ սարդիոնե ոճում արված III դարի հազվագյուտ զարդեր են հայտնաբերել`մեկ զույգ ականջօղ, երեք ապարանջան և երկու կրծքազարդ", – ասել է Խրապունովը։

Արշավախմբի ղեկավարը նշել է, որ զարդերը կարող էին պատկանել բարձրաստիճան մարդկանց։ Դրանք հայտնաբերվել են մ.թ. III դարում Ղրիմի տարածքում ապրող միջնադարյան ալանների նախնիների դամբարաններում։

«Հայտնաբերված նմուշների մեծ մասը լավ պահպանված են և թանգարանային հավաքածուի համար մեծ արժեք են ներկայացնում։ Ականջօղերն ամբողջությամբ ոսկուց են, արծաթե ապարանջանների առանձին դետալներ փայլաթիթեղով են պատված։ Զարդերը պատկանում են ուշ հռոմեական պոլիքրոմային, կամ ինչպես այն նաև անվանում են սարդիոնե ոճին։ Դրա տարբերակիչ առանձնահատկությունը խոշոր սարդիոնե ուլունքներով դրվագազարդերն ու ռելիեֆային նախշազարդերն են», – ասել է Խրապունովը։
"Կարմիր բլուր" հնավայրում ուրարտական շերտ է հայտնաբերվել, պեղումները շարունակվում են
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև մ.թ. IV դարին պատկանող կտրած սայրով ալանցի զինվորների թրերի նոր նմուշներ։