Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13։50-ի սահմաններում Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արկադի Հովհաննիսյանի վարած "Nissan" մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արուսյակ Զոհրաբյանի վարած "Volkswagen" մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են "Արմավիր" բժշկական կենտոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Հովհաննիսյանն Արմավիրի մարզի Գետաշենի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանի որդին է, նրա վարած «Nissan»-ն էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։