Երկար սպասված iPhone 13-ի և Apple-ի այլ նորույթների շնորհանդեսը
20:01, 15 սեպտեմբերի 2021
Apple-ի ավանդական աշնանային շնորհանդեսին անակնկալներ չեղան։ ԸՆկերությունը ներկայացրեց iPhone-ի, iPad-ի, iPad mini-ի և Apple Watch-ի նորացված տարբերակները։
Sputnik1 / 10
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը iPhone 13-ի շնորհանդեսի ժամանակ
2 / 10
Նոր iPhone 13 սմարթֆոնները նոութբուքի էկրանին
3 / 10
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը iPhone 13-ի շնորհանդեսի ժամանակ
4 / 10
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը iPhone 13-ի շնորհանդեսի ժամանակ
5 / 10
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը iPhone 13-ի շնորհանդեսի ժամանակ
6 / 10
Apple Watch Series 7-ի նոր մոդելները
7 / 10
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը ներկայացնում է նոր iPad mini-ն
8 / 10
Apple-ի ներկայացուցիչը պատմում է նոր iPad-ի ընդլայնված հնարավորությունների մասին
9 / 10
Apple-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Գրեգ Ջոսվիկը ցուցադրում է նոր iPhone 13 Pro-ի և iPhone 13 Pro Max-ի առանձնահատկությունները
10 / 10
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը
Ամերիկյան Apple ընկերությունը երեկ ներկայացրել է իր արտադրանքների նոր մոդելները՝ iPhone 13-ը, ինչպես նաև Apple Watch Series 7 «խելացի ժամացույցները»։
Ընկերությունն առաջարկում է նոր հեռախոսների չորս տեսակ՝ iPhone 13 Pro Max (նվազագույն գինը` 1099 դոլար), iPhone 13 Pro (999 դոլար), iPhone 13 (799 դոլար) և iPhone 13 Mini-ն (699 դոլարից):
Նոր սերնդի iPhone-ի տեսքը մի փոքր փոխվել է, և այն հագեցած է նոր A15 Bionic չիպով:
iPhone 13-ը հասանելի կլինի կապույտ, վարդագույն, կարմիր, սպիտակ և սև տարբերակներով։
Ըստ ԶԼՄ–ների` երեկվա աճուրդի ընթացքում Apple-ի բաժնետոմսերի գինը գրեթե մեկուկես տոկոսով նվազել է. մեկ բաժնետոմսի դիմաց` մինչև 148 դոլար։ Շուկայի մասնակիցներին առանձնապես չի տպավորել ամերիկյան ընկերության շնորհանդեսը։