ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել

Եվրամիությունը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիային ուղղված ջանքերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
Եվրապատգամավորը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում։ Կլաարն արդյունավետ է համարել այցը՝ ընդգծելով, որ մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել:
Ադրբեջանի անօրինական ներկայություն․ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
«Երասխ այցելելը լավ պատկերացում է տալիս այն մասին` ինչ մոտ են միմյանց Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Շատ կարևոր է թուլացնել սահմանային լարվածությունը բանակցային մթնոլորտ ստեղծելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ հարցում», — գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Նշենք, որ Կլաարն այսօր Բաքու է մեկնում։
Օժանդակություն Հայաստանին․ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Ադրբեջանցիները ողջերին խոշտանգել են, զոհերին` ծաղրել. ՄԻՊ–ն ապացույցներ է ներկայացնում
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Միջպետական ճանապարհը վերաբացվեց բանակցությունների արդյունքում։ 44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և այդ տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։