Ավելի ակտիվացնել աշխատանքները. Քոչարյանը հանձնարարություններ է տվել "Հայաստան" դաշինքին

"Հայաստան" դաշինքը վերահաստատում է, որ օր առաջ պետք է հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության հեռացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Տեղի է ունեցել "Հայաստան" դաշինքի անդամների հավաքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, տեղեկացնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։ Նիստի ընթացքում քննարկվել են տեղի ունեցող իրադարձությունները, երկրի առաջ կանգնած մարտահրավերները, լուծման ուղիները, դաշինքի տարբեր օղակներում աշխատանքների կազմակերպչական հարցերը։
Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա մեծ անորոշությունների առջև է. Քոչարյան
"Հայաստան" դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ։
Հատո՞ւկ է ձգձգվում Քոչարյանին ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալը. Խուդոյանը մանրամասնեց
Դաշինքի անդամները վերահաստատել են իրենց նպատակը՝ հասնել Հայաստանը քայքայող ու կործանման տանող իշխանության օր առաջ հեռացմանը և իրականացնել Հայաստանը զարգացման նորմալ հուն տեղափոխելու՝ "Հայաստան" դաշինքի առաքելությունը։