Աֆղանստանի ֆուտբոլի կանանց հավաքականը փախել է երկրից

Ավելի վաղ Աֆղանստանից արդեն հեռացել էին հավաքականի նախկին որոշ ֆուտբոլիստուհիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ 15 սեպտեմբերի -Sputnik. Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականի ներկայացուցիչները փախել են երկրից։ Տեղեկությունը Daily Sabah-ին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Ֆավադ Չաուդրին։
Պաշտոնյան ողջունել է ազգային թիմին։ Նա հայտարարել է, որ մարզուհիներն Աֆղանստանի և Պակիստանի սահմանին են` «Տորհամ» հսկիչ անցակետում: Նա նաև հավելել է, որ ֆուտբոլիստներին ընդունել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը:
Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները
Թե ֆուտբոլիստուհիներից կոնկրետ ովքեր են լքել հայրենիքը, և արդյոք նրանք շարունակելու են երկիրը ներկայացնել միջազգային մրցումներում, չի հստակեցվում:Ավելի վաղ Աֆղանստանից արդեն հեռացել էին հավաքականի նախկին ֆուտբոլիստուհիներ։ Նրանք խորհուրդ են տվել մնացած մարզուհիներին հեռացնել սոցցանցերի պրոֆիլները, ինչպես նաև այրել համազգեստն ու խաղակոշիկները ՝ ռեպրեսիաներից խուսափելու համար:
Օգոստոսի 15-ին «Թալիբանը» (արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում և ճանաչված է ահաբեկչական շարժում) հայտարարել է Աֆղանստանի տարածքում իր իշխանության հաստատման մասին: Թալիբներն առանց մարտի իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի մայրաքաղաք Քաբուլը։ Դրանից հետո որոշ աֆղան աթլետներ սկսեցին խնդրել միջազգային մարզական կազմակերպություններին օգնել նրանց երկրից դուրս գալու հարցում։
Աֆղանստանի վերջին հրեան լքել է երկիրը
Թալիբներն արգելել են աֆղան աղջիկներին սովորել բուհերում, եթե այնտեղ տղամարդիկ են դասավանդում: Նոր իշխանությունը հայտարարել է «Իսլամական ողջամիտ ուսումնական ծրագիր ստեղծելու մտադրության մասին, որը համապատասխանում է Իսլամական, ազգային և պատմական արժեքներին և կարող է մրցակցել այլ երկրների հետ»։