Ադրբեջանում հաստատեցին` Գորիս–Կապան ճանապարհից իրանցի վարորդներ են ձերբակալել

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վարորդների նկատմամբ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ Գորիս-Կապան ճանապարհից իրանցի վարորդներ են ձերբակալվել։
Ավելի վաղ այդ մասին տեղեկացրել էր հայկական Para TV լրատվականը` հղում անելով իր աղբյուրներին (լրատվականը Սյունիքում գործող թղթակիցներ ունի)։
ՌԱԴԻՈ
Ստուգել են, բաց թողել. ադրբեջանցիներն արդեն նաև հայ վարորդների բեռնատարներն են ստուգում
«Իրանի քաղաքացի վարորդները անօրինական կերպով մուտք են փորձել գործել Ադրբեջանի տարածք։ Այդ մեքենաների վարորդների նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխա»", – ասված է հաղորդագրության մեջ:
Վարորդները Ստեփանակերտից վերադառնալիս են եղել, այնտեղ նրանք բեռնել են ցեմենտը և վերադարձել Բերձոր–Գորիս ավտոմայրուղիով, որի Որոտանի հատվածում նրանց ձերբակալել են։
Գորիս–Կապան ճանապարհը երկու տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմանից. Փաշինյան
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։
ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, բացատրելով իրողությունը, ասել էր, թե իբր ադրբեջանցիների տեղակայված տեղը ժամանակին եղել է Խորհրդային Ադրբեջանի տարածքում։