6 քաղաքացի խախտել է պահեստազորի հավաքին ներկայանալու ծառայողական պարտականությունները

Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը և սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա վարժական հավաքներն ընթանում են պատշաճ մակարդակով, զորակոչվող քաղաքացիները ներկայանում են զինվորական ծառայության վայրեր, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Զորահավաքի մեկնարկից առ այսօր իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ծառայողական պարտականությունները չկատարած ընդամենը 6 քաղաքացիներ։
Պրոֆեսիոնալ բանա՞կ, թե՞ պահեստազորի փորձարկում. ինչ նպատակով են հավաքներ անցկացվում ՀՀ-ում
Ինչպես հայտնում են դատախազությունից, նրանցից միայն 1-ի նկատմամբ է քրեական գործ հարուցվել, 2-ի նկատմամբ հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է։ 3-ի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։