Վարանդայից հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1666 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն իրականացնելիս Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1666 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Հադրութի շրջանից հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 2 աճյուն
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։