Ծնվել է զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի եղբայրը

Բժշկական կենտրոնը հրապարակել է փոքրիկի, նրա մոր և ծնունդն ընդունած բժշկի լուսանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Ծնվել է դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնում է «Էջմիածին» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։ Փոքրիկը հենց այս բուժհաստատությունում է ծնվել։
Ծնողները փոքրիկին Նարեկ են անվանել եղբոր պատվին։
Սերը, որ հաղթեց մեր պարտված պատերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն
Նշենք, որ Էջմիածին բժշկական կենտրոնի Facebook-յան էջում հրապարակվել է նաև փոքրիկի, նրա մոր և ծնունդն ընդունած բժշկի լուսանկարները։ Նշենք, որ ավելի վաղ` օգոստոսի 24-ին, ծնվել էր 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Դադոյանի եղբայրը` Դանիելը։
«Այդքան ծանրություն՝ մեր տղաների վրա». ինչո՞ւ են Եռաբլուրում շիրիմները բետոնապատում
Նարեկ Գևորգի Հարությունյանը ծնվել է Կոտայքի Մարզի Զովունի գյուղում 1998 թվականի դեկտեմբերի 12-ին։ 2017 թվականի հունվարի 12-ին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Արցախում (Հադրութ)։ Եղել է սերժանտ, դիրքի ավագ։ Զոհվել է 2018 թվականի ապրիլի 9֊ին դիպուկահարի կրակոցից։