ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Շանհայում հազարավոր մարդիկ են տարհանվել փոթորկի պատճառով։ «Չանտու» թայֆունը մոլեգնել է Չինաստանի արևելյան ափին: Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը:
Վատ եղանակի պատճառով ափամերձ տարածքներից տարհանել են ավելի քան 330 հազար մարդու:
Շանհայում վտանգի բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Այժմ քաղաքում փակ են բոլոր զբոսաշրջային օբյեկտները, գործատուներին խորհուրդ է տրվել հնարավորինս հեռավար ռեժիմով աշխատել։