ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-17-ը կգործուղվեն Ռուսաստան։ Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ Բադասյանը և Մուրադյանը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավարության հետ։ Նրանց գործուղումը կիրականացվի արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Բադասյանը և նրա տեղակալ Աշոտ Մուրադյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինեն սեպտեմբերի 15-17-ը։