Կենտրոնական բանկը կանխատեսում է 5.4 տոկոս տնտեսական աճ

Պաշտոնական վիճակագրական ցուցանիշներով` արդյունաբերության ոլորտի անկումը կազմել է 2 տոկոս, շինարարության ոլորտի անկումը` 6 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. 2021թ–ի համար Կենտրոնական բանկը կանխատեսում է 5.4 տոկոս տնտեսական աճ։ Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Գնաճն ավելանում է. ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
«Հիմնականում պայմանավորված է ծառայությունների ու գյուղատնտեսության ոլորտի աճով։ Ծառայությունների աճը 6.1 տոկոսից հասել է 8.1 տոկոսի, գյուղատնտեսությունը` 2.3–ից 4.2»,– ասաց Գալստյանը։
Այս ցուցանիշներով պայմանավորված` ԿԲ–ը վերանայել է նաև տնտեսական աճի կանխատեսումը` նախկին 4.5 տոկոսի փոխարեն կանխատեսելով 5.4 տոկոս։
Տնտեսական աճ խոստացողը պետք է տեսնի, թե ինչ է արել անցած տարիների ընթացքում. տնտեսագետ
Նշենք, որ նույն պաշտոնական վիճակագրական ցուցանիշներով արդյունաբերության ոլորտում անկումը 2 տոկոս է կազմել` 4.5-ից հասնելով 2.5 տոկոսի։ Իսկ շինարարության ոլորտի անկումը կազմել է 6 տոկոս` -0.2-ից իջնելով մինչև -6 տոկոս։
Հիշեցնենք` օգոստոսի 18-ին կառավարության նիստում ներկայացված կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրով թիրախային ցուցանիշ է սահմանվել ՀՆԱ–ի տարեկան միջին աճի նվազագույնը 7 տոկոսի, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9 տոկոսի հասցնելը։