Իրանական բեռնատարները` մեծ խնդրի փոքր մաս. ինչո՞ւ են Անկարան ու Բաքուն նոր պատերազմ ուզում

ՌԴ արևելագետը վերլուծում է իրավիճակը Հայաստանի հյուսիսում` Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի ակտիվ աջակցությամբ Հայաստանի հետ սահմանին էսկալացիա է նախապատրաստում, այդ ագրեսիայի սայրին է նաև Իրանը։ Գորիս–Կապան մայրուղու վրա տեղի ունեցած վերջին իրադարձություններն այդ գործընթացների շրջանակում են։ Վերլուծելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
Փորձագետը կարծում է, որ Սյունիքի մարզում իրանական բեռնատարներ կանգնացնող ադրբեջանցի ոստիկանների գործողություններն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում։
Իրանի համար օրակարգային է ճանապարհների խոչընդոտների վերացումը. ՀՀ–ում Իրանի դեսպանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 12-ին հայտնեց, որ Գորիս–Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում և ստուգում են իրանական բեռնատարները (որոշ հատվածներում ճանապարհն անցնում է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքով – խմբ.)։
Ավելի ուշ ԶԼՄ–ներում տեղեկություններ հայտնվեցին, որ վարորդներից գումար են վերցնում անցնելու համար։ Ապա Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ «երկրի տարածք մուտք գործելիս և դուրս գալիս օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները ճանապարհային հարկման ենթակա օբյեկտ են»։
Թրեյսիի ցանկությունն էր. ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանն այցելել է Սյունիք
Ըստ էության, Բաքուն լոգիստիկան օգտագործում է որպես ճնշում գործադրելու լծակ ոչ միայն Հայաստանի, այլև հարևան Իրանի վրա։ Բայց Թեհրանում էլ ձեռքերը ծալած չեն նստել և հսկայական ուժեր են կենտրոնացրել Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի հետ սահմանին։
Իսկ մտահոգվելու առիթ Իրանն ունի։ Օրինակ` Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի հատուկ ջոկատայինների լայնածավալ զորավարժությունները, որոնք հետևեցին Կասպից ծովում թուրք–ադրբեջանական մանևրումներին։
«Ինչպես գիտենք Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արդեն մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանը խախտում է Կասպից ծովի վերաբերյալ Կոնվենցիան։ Պետք է ասեմ, որ իրանական կողմը միայն մտահոգություններով չի սահմանափակվում` հյուսիսային սահմանների մոտ զորք է կուտակում։ Զորավարժությունների և ադրբեջանցի զինվորականների հայտարարությունների առանձնահատկությունը հաշվի առնելով` թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից սադրանքների վտանգը մեծ է»", – կարծում է Գևորգյանը։
Թուրքիան զորավարժություններ է անցկացնում ՌԴ–ի և Իրանի կենսական շահերի գոտում. իրանագետ
Ըստ նրա` այդ տանդեմը մի շարք տնտեսական խնդիրներ է կուտակել, իսկ Թուրքիայի դեպքում` նաև քաղաքական։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմա բավական ծանր վիճակում է։ Տնտեսական ճգնաժամը հարվածում է իշխող ռեժիմի դիրքերին, ընդդիմությունը գլուխ է բարձրացրել` անկախ ռեպրեսիաներից, նաև լիրայի անկում է տեղի ունենում։
«Անհաջողություններն Էրդողանին հետապնդում են նաև արտաքին աշխարհում։ Նա կորցնում է դիրքերը մի շարք աֆրիկական երկրներում` Սուդան, Մարոկկո, Թունիս, Լիբիա։ Իսկ Մակրոնի վերջերս Իրաք կատարած այցը և տարածաշրջան ֆրանսիական զորակազմ մտցնելու մասին հայտարարություններն էլ ավելի մտահոգեցին թուրքերին։ Աֆղանստանում ևս գործերը լավ չեն», – ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա, վերլուծաբանների տվյալներով, արդեն հաջորդ տարի Ադրբեջանը կարող է խնդիրների բախվել նավթի և գազի արտահանման պայմանագրերի կատարման հետ կապված։

Այս անհաջողությունների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը հիմա թույլ կետ են փնտրում, որպեսզի ինչ–որ կերպ որոշ հաղթաթուղթ ստանան։ Այդ առումով Հայաստանի հետ սահմանը նրանց համար թույլ կետ է` հաշվի առնելով նաև հայկական պետության ներքին դրությունը։
«Այս ամենը շատ լավ տեսնում և հասկանում է Հայաստանի հարավային հարևան Իրանը։ Իսկ իրանցի զինվորականները լուռ, բայց վստահորեն կենտրոնացնում են զորակազմերը` հասկանալով, որ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման վտանգը մեծ է, հաշվի առնելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան բերած տարբեր գրոհայինների ներկայությունը», – նշեց Գևորգյանը։
Այդ շենքը պատկանում է ՀՀ քաղաքացու.ՄԻՊ-ը` Սյունիքի ադրբեջանական ոստիկանական հենակետի մասին
Ընդ որում, զինյալներին տեղափոխում են ոչ միայն Մերձավոր Արևելքից, այլև Աֆղանստանից։ Այս կապակցությամբ աչքի է զարնում Նադիր շահի օրոք Աֆղանստան արտաքսված որոշ "ադրբեջանցիների" մասին նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարությունը: Գևորգյանի խոսքով` "ադրբեջանցի" այդ ընտանիքներից որոշներին Ալիևն արդեն բերել է։ Եվ հասկանալի է, որ այդպիսով նա փորձում է լեգալիզացնել այդ գրոհայիններին "աֆղանցի ադրբեջանցիներ" անվան տակ։
Ինչպես նշեց արևելագետը, որոշ տվյալների համաձայն, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքներում կարող է մինչև 8 հազար ծայրահեղական գտնվել։
«Իրանը դեռ սպասում է ՀՀ–ի արձագանքին». բեռնատարների խնդրով պայմանավորված գնա՞ճ է սպասվում
Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ նախապատրաստություններին ուշադիր հետևում են նաև Ռուսաստանում։ Եվ հազիվ թե Ապշերոնում ՆԱՏՕ–ի երկրների զորքի ներկայությունը դուր գա Մոսկվային։ Գևորգյանի տեղեկություններով` Դաղստանում, մասնավորապես Բույնակսկի մերձակայքում զորավարժություններ են անցկացնում։ Փորձագետը դա Ադրբեջանին ուղղված լուռ մեսիջ է համարում։