ՀՀ ՊՆ զինծառայողի կախված դին հայտնաբերել են զինվորական ավանի արհեստանոցում

Տղամարդու դիակը մետաղական լարով կախված է եղել առաստաղի փայտե ամրանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Այսօր զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասպանություն է գործել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Shamshyan.com–ի տեղեկություններով` դիակը հայտնաբերվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է:
Բոլորս ենք մեղավոր. ռազմական փորձագետը` մարտական հենակետում զինծառայողի մահվան մասին