Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը

Башня мэрии Еревана на закате
Այս որոշումը նախորդ ավագանու նիստի ժամանակ աշխատավարձի բարձրացման մասով օրենքի շարունակությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik․ Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը։ Որոշումն ավագանին ընդունեց միաձայն՝ 37 կողմ ձայներով։
Մասնավորապես, ավագանին որոշեց «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածն ավելացնել 832 մլն 74 հազար դրամով։
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ ըստ նախագծի` պահուստային ֆոնդի վարչական մասն էլ կհամալրվի 28 մլն 880 հազար դրամով՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860 մլն 955 հազարով։
Депутат от фракции Мой шаг Бабкен Тунян на первом заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн
Քանի՞ միլիոն դոլարի պարգևավճար են ստացել պետական համակարգում. Թունյանը տվյալներ հայտնեց
Նրա խոսքով` այս որոշումը նախորդ ավագանու նիստի ժամանակ աշխատավարձի բարձրացման մասով օրենքի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում պարգևավճարների ֆոնդը սահմանվել է 100 մլն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս։
Հիշեցնենք` հուլիսի 29–ին Երևանի ավագանին հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում էր քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։