ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ Արարատ Միրզոյանը Դուշանբեում կլինի սեպտեմբերի 15-ից 17-ը։ ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։