ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Երևանի «Ալաշկերտը» եվրագավաթային հանդիպումներին տրամադրված է մարտական: Այս մասին վաղը` սեպտեմբերի 14–ին կայանալիք «Ալաշկերտ»–«Մաքաբի» հանդիպումից առաջ նախախաղային ասուլիսում ասել է ակումբի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:
«Ներքին առաջնությունն ու Եվրոպայի գավաթները բոլորովին տարբեր բաներ են: Միայն մեծ թիմերը չեն կարող տարբերություն դնել այս մրցաշարերի միջև: Մենք ազգային առաջնությունում վերաբերմունքի խնդիր ունենք, նման խնդիր չունենք եվրոպական մրցումներում», - ասել է Ալեքսանդր Գրիգորյանը:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի խոսքով՝ «Մաքաբին» տեխնիկապես պատրաստված և արագ թիմ է հատկապես հարձակման գծում:
Նշենք, որ սեպտեմբերի 14 -ին «Ալաշկերտ»–«Մաքաբի» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30 -ին:
Հայկական «Ալաշկերտ» ակումբը դուրս է եկել եվրոպական մրցումների խմբային փուլ, հայտնվել A խմբում:
Խմբային փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 16 -ին, սեպտեմբերի 30 -ին, հոկտեմբերի 21 -ին, նոյեմբերի 4 -ին, նոյեմբերի 25 -ին և դեկտեմբերի 9 -ին: