Թուրքիայում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկ մարդ մահացել է

Թուրքիայում բախվել են զբոսաշրջային և դպրոցական ավտոբուսները։ Նախնական տեղեկություններով` վարորդներից մեկը սրտի կաթված է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգում բախվել են զբոսաշրջիկների և դպրոցականների ավտոբուսները։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ ՌԻԱ Նովոստիի` զբոսաշրջային ավտոբուսում Ուկրաինայից եկած հյուրեր են եղել։ Նախնական տվյալներով՝ վարորդը սրտի կաթված է ստացել և մահացել։
Զբոսաշրջիկներից 41-ին տեղափոխել են հիվանդանոց։
Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել