Օժանդակություն Հայաստանին․ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցերի, խոսել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից:
Премьер-министр Никол Пашинян принял делегацию во главе со спецпредставителем ЕС по Южному Кавказу и кризису в Грузии Тойво Клааром (13 сентября 2021). Еревaн
ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ:
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դուրս գա Հայաստանից․ Գրիգորյանը զրուցել է Կլաարի հետ
Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին:
ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ:
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար
Ավելի վաղ այսօր Տոյվո Կլաարի հետ հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։