ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Դիվանագետ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում Հայաստանի դեսպան: Այս մասին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Новоназначенный Чрезвычайный и Полномочный Посол Республики Армения в Государстве Катар Армен Саркисян
Նշվում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի նախագահը Արմեն Սարգսյանին նշանակել է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա)։
Նշենք, որ 2017–2021թթ Արմեն Սարգսյանը եղել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը։
Մինչ այս Կատարում ՀՀ դեսպան էր աշխատում Գեղամ Ղարիբջանյանը։