ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ Զինված ուժերում փոփոխություններ են կատարվել։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ Այսպես`Արմեն Սարգսյանի հրամանի համաձայն` Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Կամո Քոչունցին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ»,–ասված է նախագահի հրամանագրում:
Վարչապետի առաջարկությամբ ստորագրված մյուս հրամանագրով Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Պողոս Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»,–ասված է նախագահի 3–րդ հրամանագրում:

Նշենք, որ Կամո Քոչունցից առաջ ՀՀ ԳՇ պետի առաջին տեղակալ է եղել այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արշակ Կարապետյանը։