Հայաստանը նոր դեսպան ունի Հունաստանում

Այս նշանակումից առաջ Մկրտչյանը Հայաստանի դեսպանն էր Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Նշենք, որ մինչ այս նշանակումը Մկրտչյանը զբաղեցնում էր Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Մարտի 18-ին նա հետ կանչվեց, Մկրտչյանի փոխարեն նշանակվեց Արմեն Մարտիրոսյանը։