Հայաստանում 6 տարեկան աղջիկն ընկել է 7-րդ հարկից ու ողջ մնացել

Աղջնակը բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով։ Բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որն ընկել է 7-րդ հարկից։ Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։
«Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:
Շղթայական ավտովթար Երևանում. թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է 3 մարդատարի
Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա: 
Երևանի Բաշինջաղյան փողոցում պայթյուն է որոտացել