Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնը մեկնել է Թել Ավիվ

A խմբում հանդես եկող «Ալաշկերտը» խմբային փուլում կմրցի ֆինների, իսրայելցիների ու ավստրիացիների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ու մարզիչները մեկնել են Թել Ավիվ, որտեղ կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի առաջին հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 14-ին «Ալաշկերտն» ուժերը կչափի իսրայելական «Մաքաբիի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։30-ին։
Եվրագավաթների խմբային փուլ հասած հայկական առաջին ակումբը հայտնվել է A խմբում: Մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են նաև ֆիննական «Հիկը» և ավստրիական «Լասկը»:
Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 21-ին, նոյեմբերի 4-ին, նոյեմբերի 25-ին և դեկտեմբերի 9-ին:
«Ալաշկերտ» - «Ռեյնջերս». հայ-շոտլանդական «ֆուտբոլամարտի» ամենավառ կադրերը