«Գրողը տանի, չեմ հավատում». Բրիթնի Սփիրսը նշանվել է

Հանրահայտ երգչուհին կարևոր իրադարձությունը հայտնելու համար կարճ տեսագրություն է հրապարակել ու գրառում արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ նշանվել է։ Նրա ընտրյալը նրա ընկեր Սեմ Ասգարին է:
39-ամյա Սփիրսը այդ լուրը հայտնելու համար կարճ տեսագրություն է հրապարակել Instagram-ում, ցուցադրել նշանադրության մատանին։
«Սարսափելի էր». Բրիթնի Սփիրսի մորը մեղադրել են երեխայի մահվան մեջ
«Գրողը տանի, չեմ հավատում», - գրել է երգչուհին։
Սփիրսն ու ֆիթնես մարզիչ Ասգարին սկսել են հանդիպել 2016 թվականին «Slumber Party» տեսահոլովակի նկարահանումներից հետո: «People»–ը հայտնում է, որ Ասգարիի մենեջեր Բրենդոն Քոենը հաստատել է նշանադրության փաստը:
«Ես անճոռնի ճուտիկ էի»․ Բրիթնի Սփիրսն անկեղծացել է
«Այսօր զույգն իր երկարատև հարաբերություններին պաշտոնական բնույթ հաղորդեց»,– ասել է նա։
Մենեջերի խոսքով՝ զարդը պատրաստել է Նյու Յորքից ժամանած ոսկերիչը, որը կարողացել է յուրօրինակ մատանի սարքել։
Բրիթնի Սփիրսը կիսամերկ լուսանկար է հրապարակել ու «լայքերի» թվով ռեկորդ սահմանել