ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն փաստացի հաստատել է Կապան-Գորիս մայրուղով անցնող իրանցիներից գումար գանձելու փաստը:
Կառույցի հայտարարության մեջ ասվում է, որ օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները ճանապարհային հարկ են վճարում երկրի տարածք մտնելու և դուրս գալու ժամանակ։
«Տրանսպորտային միջոցները ճանապարհային հարկ և պետական տուրք են վճարում Ադրբեջանի տարածքում միջազգային ավտոմոբիլային փոխադրումները կարգավորող թույլտվությունը ստանալու համար»,– ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի առանձին հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները (ճանապարհը որոշ տեղերում մտնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք – խմբ.) կանգնեցնում են իրանական բեռնատարները: ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություններ տարածվեցին, որ ուժայինները 250 դոլար են պահանջում իրանցի վարորդներից: