ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Տաջիկստան

Դուշանբեում համատեղ նիստ են անցկացնելու ՀԱՊԿ–ի արտգործնախարարների խորհուրդը, պաշտպանության նախարարների խորհուրդն ու անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Տաջիկստան։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Գրիգորյանը սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: