Արշակ Կարապետյանը կմասնակցի «Զապադ-2021» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Spitnik. 2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը։
Զորավարժության ժամանակ ռուս դեսանտայինները գիշերային վայրէջք են կատարել. բացառիկ կադրեր
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին