ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Министр обороны Армении Аршак Карапетян следит за операциями, сопровождавшимися огнем, во время основного этапа совместных стратегических учений «Запад-2021»
© Photo : official site of the MOD of RA
Ռուսաստանի «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը
Ուսումնամարտական գործողությունների հիմքում վերջին ռազմական գործողությունների փորձն է, մասնավորապես, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Մշակվել են նաև համատեղ զորքերի գործողությունների նոր տարբերակներ ու մեթոդներ:
Ռուսաստանի «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը
«Մուլինո» զորավարժարանը հնարավորություն է ընձեռում կազմակերպել զորավարժություններ` կիրառելով հրաձգային զինատեսակներ, ռազմական տեխնիկա, հրետանային ու ՀՕՊ համակարգեր, ավիացիա, ինչպես նաև Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:
Ռուսաստանի «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը
«Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային և հրթիռահրետանային ստորաբաժանումներից կազմված գումարտակի կազմով: