ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` սեպտեմբերի 13-ին, այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հարությունյանը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը հայրենիքի պաշտպանության գործում:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր:
Հիշեցնենք` Կամո Վարդանյանը Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվել է սեպտեմբերի 11–ին։
Մինչև սեպտեմբերի 11–ը այդ պաշտոնը զբաղեցնում էր Միքայել Արզումանյանը, որը պաշտոնից ազատվել որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով։