ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ճանաչված դիզայներ, երգչուհի Անահիտ Սիմոնյանը Ղալթաղչիի սուրբ Հովհաննես մատուռի տարածքից խորհրդանշական տեսանյութ է հրապարակել։ Կադրում երևում է, որ Անահիտը հուշանվեր–մետաղադրամ է կռում։
«Սուրբ Հովհաննես մատուռի մոտ վաճառում են տարբեր հուշանվերներ, թելեր, խաչեր , բայց իմ ընտրությունը կանգ առավ հենց այս մետաղադրամ–հուշանվերի վրա, որ պատրաստեցի սեփական ձեռքով։ Նախ քեզ տալիս են հարթ կոպեկ և շատ ծանր մուրճ, որի օգնությամբ մետաղադրամի մի կողմում հայտնվում է մատուռի, մյուս կողմում` Սուրբ Հովհաննեսի պատկերը։ Այս մետաղադրամը հաջողություն կբերի»,–գրել է Անահիտը։
Նշենք, որ երգչուհին շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է իր հետևորդներին ուրախացնում տեսանյութերով ու լուսանկարներով։