ՌԱԴԻՈ

Ադրբեջանական հենակետում հայ վարորդների մեքենաները չեն կանգնեցնում. Սյունիքի մարզպետ

Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում հայտնել է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ադրբեջանցիներն իրանական մեքենաները ստուգում են, որ Արցախ չգնան։
Sputnik
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի անվտանգության մասին խոսելիս դժվարանում է հստակ մեկնաբանություն տալ։ Ասում է` թեև այս պահին թշնամու կողմից վտանգավոր քայլեր չի նկատում, բայց դա չի նշանակում, որ այն ընդհանրապես բացակայում է։
«Մեր չորս կողմը թուրք է, մեր ձեռքն էլ` մենակ կոպալներ». ի՞նչ են պատմում Որոտանի բնակիչները
«Վտանգը միշտ էլ կա։ Ինչ իմանամ հակառակորդի ծրագրերի մասին։ Մենք մի ազգի հետ ենք հարևան, որն ամեն ինչի պատրաստ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Պողոսյանը վստահեցնում է` Որոտանում տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետը հայ վարորդների համար վտանգ չի ներկայացնում։ Իսկ իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերը ադրբեջանցիները ստուգում են, որ այդ մեքենաները Արցախ չգնան։ Սա շրջանառվող տեղեկությունների համաձայն, բայց թե իրականում ինչ խնդիր են լուծում` Պողոսյանը չգիտի։
«Ես ինչ իմանամ` իրենց վերադասն ինչ է ասել։ Մեր մեքենաները ոչ կանգնեցրել են, ոչ էլ։ Ես արդեն 3-4 անգամ գիշեր-ցերեկ տարբեր ժամերի, անցել եմ այդ հատվածով, ոչ մի անգամ չեն կանգնեցրել։ Տեղեկություն կա, որ պարսկական մեքենաները ստուգում են, որ Արցախ չգնան»,- հավելեց Պողոսյանը։
Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 100 դոլար են պահանջում։
ԱԱԾ–ն օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն. «Հայաստանը» քննարկում է պահանջում