ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Sputnik Արմենիայի լրագրողը: Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է որոտացել: Չի բացառվում, որ պայթել է մեքենայի գազի բալոնը։
Shamshyan.com-ի տվյալներով՝ 2 մարդ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
***
Ավլի ուշ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրեցին, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Կ․) տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի երեսպատումը և վնասվել ավտոմեքենան։
Վարորդը դաստակի շրջանում այրվածք է ստացել։ Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։