Իրկուտսկի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի զոհ է դարձել 4 մարդ. կան վիրավորներ

«Սիլա» ավիաընկերության L-410 ինքաթիռը Իրկուտսկից թռչում էր Կազաչինսկոյե ավան, երբ ստիպված է եղել վարէջք կատարել տայգայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. 4 մարդ զոհվել է, 5-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Իրկուտսկի մարզում L-410 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Փրկարարներն արդեն դեպքի վայրում են, սկսվել են տարհանման աշխատանքները, որոնց մասնակցում են մոտ 50 մարդ ու 10 միավոր տեխնիկա։
«Սիլա» ավիաընկերության L-410 ինքաթիռը Իրկուտսկից թռչում էր Կազաչինսկոյե ավան, երբ ստիպված է եղել վարէջք կատարել տայգայում՝ նպատակակետից 4 կմ հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ ու 14 ուղևոր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հավանաբար զոհեր չկան։