Հայաստանի փաստաբանները պալատի նախագահ են ընտրում

Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013-ին, 2017 թվականին վերընտրվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։
Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող գերիներին այցելելու համար. փաստաբանների պալատ
Դրանց մասնակցելու իրավունք ունի 2352 փաստաբան:
Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ 
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել 2013-ի սեպտեմբերի 14-ին, 2017 թվականին վերընտրվել է այդ պաշտոնում։
Փոփոխությունները մտահոգիչ են. Հայաստանի փաստաբանների պալատն աջակցում է ՄԻՊ–ին