«Ես որոշեցի, որ պետք է կռվել սովորել». Պուտինը պատմել է՝ ինչպես է կոտրվել իր քիթը

Օլիմպիադայի մասնակից մարզիկների հետ հանդիպմանը Ռուսաստանի պետության ղեկավարը խոսել է մանկության տարիներին իր սպորտային գործունեության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշել է մի դրվագ, որը տեղի է ունեցել մանուկ հասակում բռնցքամարտի մարզումների ժամանակ:
Պուտինն ու Շոյգուն հանգստանում են տայգայում
«Երրորդ կամ չորրորդ պարապմունքներին քիթս կոտրվեց... Ես ոչ մի բժշկի էլ չգնացի: Բայց անհնար էր քթիս դիպչել, նույնիսկ մատով», - ասել է Պուտինը օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանը։ Հանդիպման կադրերը ցուցադրվել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:
Ինչպես պարզվեց ավելի ուշ, պատանի Պուտինի քիթը կոտրվել էր։
«Քիթս երբ վերականգնվեց, ես որոշեցի, որ պետք է սովորեմ կռվել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Նշենք, որ Պուտինը ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: 2006 -ին նա դարձավ ձյուդոյի եվրոպական միության պատվավոր նախագահ, 2010-ին Յոնգինի համալսարանից ստացավ «Ձյուդոյի դոկտոր» պատվավոր դիպլոմ: ՌԴ ղեկավարը նաև կարատեի սև գոտի ունի:
Պուտինը գնացել է Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը. տեսանյութ