Բաքուն բողոքել է Մոսկվային՝ ավտոմեքենաների «անօրինական երթևեկության կապակցությամբ»

Ադրբեջանը դիմել է ՌԴ պաշտպանության նախարարությանն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Soutnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարություն ու խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ Ադրբեջանի տարածքով այլ երկրների տրանսպորտային միջոցների անօրինական երթևեկության կապակցությամբ, այն տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսաստանյան խաղաղապահները։ Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկջոկատայիններն առաջին համատեղ վարժանքները կանցկացնեն
Նամակներում ՊՆ-ն ընդգծել է, որ նման դեպքերը հակասում են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությանը ու խնդրել կանխել նման դեպքերը։
«Այլ երկրների իրավաբանական ու ֆիզիկական անձինքն ու նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք՝ առանց Ադրբեջանի համաձայնության»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ադրբեջանի ու Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: