ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի բաժնից:
Արա Նռանյանը 2007թ. մայիսի 12-ին ՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2015-16 թթ. եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար)։
2016-ի մարտին նշանակվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի փոխնախագահ։