Որսագողության դեպք Լոռու մարզում. ոստիկաններն ավելի քան 60 լոր են հայտնաբերել մեքենայում

Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել 27 և 59 տարեկան տղամարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ապօրինի փայտանյութի տեղափոխման ու որսագողության դեպքեր են գրանցվել
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժինը տեղեկություն է ստացել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում:
Ինչ անել, որ մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցում, վերականգնվի Սևանի իշխանի պոպուլյացիան
Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան տղամարդկանց։
«Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։
Խոսրովի արգելոցում դժվարացել է որսագողերի ներթափանցումը. Պետրոսյանն ասաց` ինչ է փոխվել