ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, որը մեկ ամիս առաջ է մայրացել, ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել ամուսնու և որդու հետ։
Instagram-ի իր էջում հրապարակված կադրում դերասանուհին համբուրում է ամուսնուն՝ դերասան, ռեժիսոր Աշոտ Տեր-Մաթևոսյանին։ Նրանք միասին գրկել են իրենց որդուն։ Լուսանկարն արվել է օդանավակայանում։
«Վերջապես»,–լուսանկարին կից գրել է Սոֆյան։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
«Հրաշք եք։ Առողջ ու խաղաղ մանկություն։ Աստված պահի ձեր հրաշքին»,–գրել են նրանք։
Նշենք, որ ընտանիքում համալրման մասին հայտնել էր Սոֆյայի քույրը՝ Մայա Պողոսյանը։ Փոքրիկը Պողոսյանի ու նրա ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի առաջնեկն է։
Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և ամենաքննարկվող զույգերից են։ Դերասանները նաև շատ ներդաշնակ են։ Ռեժիսորները դա նկատել են դեռևս այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել։
Ի դեպ, 2010-2016թթ–ին Սոֆյան ամուսնացած էր, Աշոտը` նույնպես. նա առաջին ամուսնությունից մեկ դուստր ունի։
Նրանք իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցել են 2019թ.–ին։