ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Գյումրու տարածքային խորհրդի նախագահ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Սարուխանյանը։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր է ստեղծել կուսակցության տարածքային կառույցը` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։ Այսօր տեղի է ունեցել նաև կուսակցության խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ էլ ընտրվել են խորհրդի նախագահն ու քարտուղարը: Խորհրդի քարտուղար է ընտրվել Էմմա Պալյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Կարեն Սարուխանյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
2018 թվականի դեկտեմբերին Կարեն Սարուխանյանն յոթերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից: